Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012

5 առասպել հակաբիոտիկների մասին

5 առասպել հակաբիոտիկների մասին

Ամենաօգտակար դեղորայքը, ավանդաբար համարվում են հակաբիոտիկները: Դրա համար, երբ հիվանդությունը սկսում է օրգանիզմում «փոթորկվել», շատերը բժշկի դիմելու փոխարեն, իրենց համար «դուրս են գրում ամենաազդող միջոցը»:

 

Եվ դա ամենամեծ սխալներից մեկն, որը հղի է լուրջ հետևանքներով:

 

Առասպել1.

Հակաբիոտիկները գրիպի ու մրսածության և, ընդհանրապես, գրեթե բոլոր հիվանդությունների դեմ ամենաարդյունավետ միջոցներից են: 

 

Կարևոր է հիշել. մրսածություն և գրիպ հրահրում են վիրուսները, իսկ հակաբիոտիկները, որոնք ոչնչացնում են մանրէներին, վիրուսների դեմ անզոր են: Եթե գրիպի կամ ՍՇԻ-ների ժամանակ հակաբիոտներ օգտագործվեն, ապա հնարավոր է հիվանդությունն էլ ավելի բարդանա. առանց այդ էլ գրիպի պատճառով թուլացած օրգանիզմ է «ներմուծվում» ագրեսիվ դեղորայք: Ավելին, հետագայում, եթե, օրինակ, զարգանում է թոքաբորբ, հակաբիոտիկներն այլևս չեն կարող ազդել:

 

Հակավիրուսային և հակամանրէային պատրաստուկների համատարած անվերահսկելի օգտագործումը հանգեցրել է այն բանին, որ մարդու օրգանիզմն այդպիսի բուժումն արդեն չի ընկալում:

 

Եթե հակաբիոտիկներն օգտագործվեն առանց անհրաժեշտության, միկրոօրգանիզմներն արագ դրանց դեմ  կայունություն ձեռք կբերեն և իրենց գենետիկական նյութը կփոխանցեն մեկ այլ մանրէների, նշում են մասնագետները: Արդյունքում մարդը շրջապատի համար վտանգավոր է դառնում. չէ որ անընդհատ շփվում է վիրուսների և մանրէների հետ: Ամեն տարի միայն Եվրոպայում հակաբիոտիկների նկատմամբ տարբեր կայունությամբ պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 25 000 մարդ: Հիվանդածին միկրոօրգանիզմների մոտ 60%-ը բոլոր հիմնական հակաբիոտիկների նկատմամբ զգայունություն չունեն:

 

Առասպել 2.

Հակաբիոտիկները մյուս դեղպատրաստուկներից ավելի արագ են օգնում

 

Արդյունքը կարելի է բավական արագ նկատել: Սակայն հակաբիոտիկներով բուժման միջին կուրսը կազմում է 10 օր: Եվ շատ վտանգավոր է  անմիջապես դադարեցնել, այն բանից հետո, երբ մի քիչ թեթևություն եք զգում: Հակաբիոտիկների ընդունման ինքնուրույն դադարեցումը կարող է հանգեցնել տխուր հետևանքների: Օրինակ, եթե մարդու մոտ ֆունիկուլյար անգինա է, որն անհրաժեշտ է բուժել հակաբիոտիկներով, բժիշկը նշանակում է բուժման 10-օրյա կուրս, իսկ մարդու մոտ երեք օր հետո կոկորդն այլևս չի ցավում, այտուց էլ  չկա և նա մտածում է.«Իսկ ինչու՞ շարունակեմ խմել այդ դեղերը»: Այսինքն, ըստ էության, նա իր մանրէներին ՙկերակրել՚ է հակաբիոտիկներով, սակայն մինչև վերջ դրանք չի ոչնչացրել: Արդյունքում մինչև վերջ չոչնչացված մանրէները կայունություն են ձեռք բերում: Զարմանալի չէ , որ հաջորդ անգամ այդ դեղերն այլևս չեն օգնում: Եվ եթե նախկինում որոշ հիվանդություններ հնարավոր էր մեկ սրսկումով բուժել, ապա այժմ դրա համար կպահանջվի բուժման երկարատև կուրս:

 

Առասպել 3.

Հակաբիոտիկներն անվտանգ են

 

Հակաբիոտիկները ոչնչացնում են ոչ միայն մանրէներին, որոնք հրահրել են հիվանդությունը, այլև դրանց նկատմամբ զգայուն բոլոր միկրոօրգանիզմներին, այդ թվում նաև օգտակարներին: Այդ պատճառով էլ, հաճախ հակաբիոտիկներով բուժումից հետո, հարկ է լինում բուժել նաև ալերգիան, դիսբակտերիոզը և այլ հիվանդություններ:

 

Խնդիրն այն է, որ հակաբիոտիկները վաճառվում են առանց դեղատոմսերի և դրանց բուժման մեթոդների ու սխեմաների մասին մանրամասն իրազեկված է միայն բժիշկը, որին էլ հարկ է դիմել խորհրդատվության համար,-կարծում են գիտնականները: Ի տարբերություն Եվրոպայի և ԱՄՆ-ի, մեզ մոտ  դեղատներից առանց դեղատոմսերի կարելի է գնել ամեն տեսակի հզոր հակաբիոտիկներ:

 

Առասպել 4.

Հակաբիոտիկներ կարող է նշանակել միայն բժիշկը

 

Իհարկե, այստեղ մեկ այլ կարծիք չի կարող լինել: ԱՀԿ-ի տվյալների համաձայն, հակաբիոտիկների 75%-ը բժիշկների կողմից նշանակվում է ոչ  ռացիոնալ կերպով: Ամենից հաճախ բժիշկները ցանկանում են իրեն վերաապահովագրել: Սակայն երբեմն հենց իրենք` պացիենտներն են մեղավոր. շատերը պնդում են, որպեսզի իրենց ավելի ուժեղ դեղեր նշանակեն, չմտածելով հետևանքների մասին: Խորհուրդ ենք տալիս միշտ հետաքրքրվել, թե ինչով կարող է վտանգավոր լինել նշանակվող պատրաստուկը:

 

Առասպել 5.

Եթե հակաբիոտիկը մեկ անգամ օգնել է, ապա այն կարելի է հաջորդ անգամ էլ օգտագործել:

 

Չօգտագործված հակաբիոտիկները չարժե պահել. դրանք այլևս պիտանի չեն: Հիվանդության յուրաքանչյուր դեպքում բժիշկն ընտրում է կոնկրետ պատրաստուկ և չափաքանակ:

 

Եվ երբեք, առանց բժշկի նշանակման ոչ միայն հակաբիոտիկներ, այլև ուրիշ դեղպատրաստուկներ չի կարելի տալ մինչև 12 տարեկան երեխաներին, հղիներին, կերակրող մայրերին և տարեց մարդկանց, զգուշացնում են մասնագետները:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նորովի համագործակցություն դեսպանատան հետ

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռուբեն Ջամալյանին, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Ահարոն Իսակսոնին և Անի Մելքումյանին...

Նախարարը հանդիպել է Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ Զահիդուլ Հյուքին

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է ՄԱԿ- ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն, Թուրքիայում ՄԱԲՀ ներկայացուցիչ  Զահիդուլ Հյուքին...

Առողջություն և երկարակեցություն
Առողջություն և երկարակեցություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման...

Առողջության օրը Գյումրիում

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:  Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջել կառուցվող հիվանդանոցում...

«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»
«Աուտիզմը սահմանափակված չէ միայն մեկ շրջանով կամ պետությունով, այն համընդհանուր համաշխարհային խնդիր է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք»

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Աուտիզմը նյարդաբանակ խանգարում է, որն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա...

Հրատապ թեմա Աշխարհում
Երկարակեցության 7 կանոն
Երկարակեցության 7 կանոն

Յուրաքանչյուր մարդ կարող է նշել իր ծննդյան 90 կամ 100-ամյակը, համոզված է ամերիկացի սրտաբան Կլայդ Յանսին: Նրա վկայությամբ, դրա համար բավական է պահպանել 7 պարզ կանոններ, որոնք կօգնեն հասնել...

Ծերություև և երկարակեցություն
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը
Գարնանային դեպրեսիան… կոփո՞ւմ է իմունիտետը

Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան, նույնիսկ, օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը...

Հոգեկան առողջություն
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ
Քաղցկեղի հայտնաբերման նոր թեստ

ԱՄՆ-ում հաջողությամբ ավարտվել են թոքերի քաղցկեղի որոշման համար բացառիկ թեստի փորձարկումը, որը թույլ է տալիս ախտորոշել մեկ արտաշնչմամբ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Ինչպես առողջ պահել ողնաշարը
Ինչպես առողջ պահել ողնաշարը

Ծնողները հաճախ են իրենց երեխաներին զգուշացնում.«Մեջքդ ուղիղ պահիր»: Եվ պարզվում է`  իզուր: Ավստրալիացի գիտնականները, հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրահանգման...

Առողջ երեխա Առողջ և գեղեցիկ
«Պահեստային մասեր»մարդու համար
«Պահեստային մասեր»մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Դեպքեր, բացահայտումներ
Սննդային կախվածություն
Սննդային կախվածություն

Սնունդը ոչ միան օրգանիզմի պահանջն է, այն մեզ հաճույք է պատճառում և, նույնիսկ, նպաստում շփմանը: Հատկապես, ճաշի սեղանի շուրջն են մարդիկ մտերմանում: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորություն...

Սնունդը և առողջությունը
Ստորագրվել են հուշագրեր
Ստորագրվել են հուշագրեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը՝ պետական գերատեսչությունների ղեկավարների...

«Պահեստային մասեր» մարդու համար
«Պահեստային մասեր» մարդու համար

Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում...

Ապրիլի 19-ին Երևանում մեկնարկեց ԱՀԿ և Ազգային բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի համատեղ եռօրյա վեհաժողով

Միջազգային բժշկագիտական վեհաժողովներն ու խորհրդակցությունները Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպելն ու անցկացնելն այլևս եզակի իրադարձություններ չեն համարվում, որովհետև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ